Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վլադիմիր Յակունինին

Օրվա լուր | | February 15, 2012 19:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Վլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության և պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին և նախատեսվող ծրագրերին:

 

 

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply