Սեքսուալ աստղերը զորամասում. ոչ ոք քեզ չի ապտակի, որովհետեւ հայրենիքդ ես պաշտպանում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 26, 2009 19:20

banaki-nyut

«Երգչուհին Kent-ի պաչկեն դեմ ա տվել, ասում ա՝ վերցրեք: Տիկոն ասում ա, քու՛ր ջան, մենք սիգարետ ունենք, մեզ ուրիշ բան ա պետք: Էսի սկսում ա խնդալ: Իսկ ես ասում եմ՝ քո՛ւր ջան, մեզ բան էլ պետք չի, մեզ սրսկել են, նոր են բանակ բերել», – պատմում է զինվորներից մեկը:

Մեր զորամասում իմ ծառայության ժամանակ համերգներ են տվել Շպրոտը, Հասմիկ Կարապետյանը, Լիլիթ Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Ֆորշը, Սամվել Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանը` որպես հաղորդավար: Տղամարդ արտիստները զորքին հեչ չեն հետաքրքրում, բանակում արվեստը հուզում է, երբ կանայք են կատարում, ու ինչքան նրանց մարմնի մասերը բաց լինեն, այնքան արվեստը տպավորիչ է:

Բայց լինում է, որ տղամարդիկ էլ են օգտակար, որոնց հետ զինվորը, հնարավոր է որեւէ գործ կպցնի: Զինվորներից մեկը համարյա ընկերացավ հայ հայտնի հաղորդավարներից մեկի հետ։ Այս զինվորը երբեք ծխախոտ չէր ունենում ու ամբողջ օրը սրանիցնրանից ծխախոտ էր խնդրում, ու երբ տեսանք նրան հաղորդավարի հետ զրուցելիս, համոզված էինք, որ ծխախոտ է ուզում: Երբ ուրախուրախ մոտեցավ, հարցրինք. «Հը՞, սիգարետ ունե՞ր»,- պատասխանեց. «Չէ՛, բայց նայի, ինչ թույն դուխի ա նվիրել», – ու շարունակեց քայլել ուրախուրախ՝ ամեն հանդիպողի ցույց տալով օծանելիքը:

Երբ զորամաս ավտոբուս է մտնում, բոլոր հետաքրքրասեր զինվորները հավաքվում են մոտը, որ իմանան, թե ով է եկել, եթե ավտոբուսում սպաներ չեն: Իսկ եթե համերգ է, հետաքրքրվում են, թե` ով էեթե հայտնի մարդիկ են, շատերը սպասում են, որ տեսնեն նրանց, հնարավորության դեպքում, մի երկու բառ փոխանակեն:

Եթե երգիչները գիշերն են եկել, բնականաբար, քնելու տեղ են տալիս, ցերեկն էլ տեղի է ունենում համերգը, իսկ եթե ցերեկն են գալիս, համերգն արագ տալիս են, թողնումգնում: Համերգներն անում են երկու տեղ՝ կա՛մ զորամասի ակումբում, կա՛մ շարահրապարակում (պլացում): Ակումբը միշտ չէ, որ կարող է տեղավորել զորամասի ամբողջ անձնակազմին, դրա համար շատերը չեն էլ ուզում գնալ: Շարահրապարակում զորքը շրջան է կազմում, շրջանի կենտրոնում ելույթ են ունենում արտիստները, իսկ լավագույն տեղերը՝ շրջանի առաջին շարքերը, զբաղեցնում են սպաներն ու յախշիները (հեղինակությունները):

Այդ կարճատեւ համերգները զինվորներին հնարավորություն են տալիս մի քիչ ցրվել ծառայությունից: Գնդի բարձր հրամանատարական կազմի որոշ անդամների միայն համերգի ժամանակ են ժպտալուց տեսնում, ինչն էլ զինվորին ոգեւորում է, որովհետեւ միշտ նրանց ջղային հայացքներն են տեսել. հատկապես տպավորիչ էր, երբ գնդի շտաբի պետն, ամբողջ համերգին` ձեռքերը ծալած, նամռոտ հայացքով նայում էր, իսկ երբ երգեց Լիլիթ Կարապետյանը, աչքերը պայծառացան, ժպիտը լայնացավ ու սկսեց ծափ տալ, այդ դրվագը երկար մնաց զինվորների հիշողություններում:

Բացի այդ, զինվորներն իրենց ավելի ազատ են պահում, կարող են սպաների մոտ հանել հեռախոսներն ու նկարվել երգիչների հետ. ոչ մի սպա իրեն թույլ չի տալիս քաղաքացիականի մոտ զինվորից հեռախոսը վերցնել կամ թեկուզ զինվորին նկատողություն անել. ուզում են բարի երեւալ, ինչից էլ օգտվում են զինվորներն ու ինչքան հնարավոր է սանձարձակվում: Հետագայում այդ նկարները հայտնվում են «odnoklassniki.ru» կայքում:

Համերգի ժամանակ որոշ երգչուհիներ զինվորներին կանչում են, որ իրենց հետ պարեն, իսկ ավելի խիզախները չեն էլ սպասում, որ կանչեն, միանգամից իրենք են գնում: Էդպիսի զինվորները շատ երկար ժամանակ մնում են ասեկոսեների թեմաներ, իրենց ճանաչում են, որպես այն մարդը, ով պարեց համերգի ժամանակ: Բայց այդ, զինվորները միայն պարելու համար չէ, որ հայտնվում են երգչուհիների մոտ, ինչպես մի անգամ, զինվորը, որը փաթաթված պարում էր երգչուհու հետ, ձեռքերը սկսեց կամացկամաց իջեցնել ներքեւ, մինչեւ հասավ քամակին ու պինդպինդ բռնեց: Նման բան ոչ մի զինվոր էլ չէր հրաժարվի անել. նրանք երկար ժամանակ աղջիկ չեն տեսել ու իրենց մոտ գալիս են հայ աստղերի ամենասեքսուալ ներկայացուցիչները, որոնց տեսնելու մասին երազում էին դեռ քաղաքացիական կյանքից, ինչպես նման համերգների ժամանակ շատերը բողոքում են. «Արա՛, բա սրանք խի՞ղճ ունեն, գալի զինվորներին տնգցնում, էթում են»: Էնպես որ ամենահարմարն աստղերին ձեռք գցելու զինվորի կարգավիճակն է, ոչ ոք քեզ չի ապտակի, որովհետեւ հայրենիքդ ես պաշտպանում:

Դեպք է եղել, երբ զինվորներից մեկը գողացել է երգիչներից մեկի հեռախոսը ու նույն քարտով զանգել է տարբեր տեղեր, ասում էին, որ հիմնականում արտասահման էր զանգել: Հետո շարել են զորքն ու գողին բռնել, բայց ոչ ոքի չեն պատժել: Քաղաքացիականից հեռախոս թռցնելը զինվորների մեջ էլ է նորմալ դիտվում, որովհետեւ ուրիշ բան է քաղաքացիականից հեռախոս թռցնել, ուրիշ բան՝ զինվորից, որովհետեւ քաղաքացիականը «լեն» կյանքում է ապրում, իսկ զինվորը` «նեղ»:

Թեեւ համերգները զինվորներին ցրում են ծառայությունից, բայց դեպք է եղել, որ համերգի ժամանակ տագնապ են տվել որոշ ստորաբաժանումներում: Համերգը շարունակվում է, երգիչները երգում են, զինվորներն` ուրախանում, իսկ ուրիշ զինվորներ, զենքզինամթերք շալակած, վազում են:

Վերջում արտիստները նստում են ավտոբուսն ու հաջող անելով` դուրս գալիս զորամասից, զինվորներն էլ, ձեռքերը թափահարելով, ուղեկցում են ավտոբուսին: Իսկ հետո` մոտ երկու շաբաթ, մնում են միայն երգչուհիների հետույքների, կրծքերի, ոտքերի տպավորությունները, նաեւ երեւակայությունները, թե ինչ կանեին երգչուհու մարմնի այդ մասերի հետ:

Դիտվել է 4634 անգամ:
Print Friendly

Leave a Reply