Ֆատսիա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 4, 2012 0:02

Ֆատսիա – Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է : Նրա գլխավոր արժանիքը  դեկորատիվ տերևներն  են : Այս մշտադալար ծառի հայրենիքը  Թայվանն ու Ճապոնիան են: Այնտեղ նա աճում է  անտառներում  գոյություն ունեցող ջրամբարների ափերին:

Ֆատսիան  ոչ մեծ ծառ է  և բարենպաստ պայմաններում  հասնում է 4մ բարձրության:  Հատկապես գեղեցիկ են ֆատսիայի տերևները :  Երիտասարդ բույսինը դրանք ամբողջական են , սակայն աճի ընթացքում  դրանք նմանվում են «ձեռքի մատների»: Տրամագիծը  մոտ 30 սմ է:  Ֆատսիայի ցողունը ծածկված   է  դարչնագույն  կեղևով:

Ֆատսիայի տեսակը  (Fatsia Decne. et Planch.)   արալիա ընտանիքի համասեռ տեսակ է և իր մեջ պարունակում է  մի տեսակ` ճապոնական ֆատսիա  (fatsia japonica):

Տարածված է  ֆատսիայի և բաղեղի հիբրիդը` х Fatshedera Guillaum (ստեղծված1910 թ.):

Ֆատսիայի  պարտեզային տեսակները  գրականության մեջ հայտնի են հետևյալ անուններով:
F. japonica aureimarginatis — դեղին երիզով տերևներ:
F. japonica var. argenteimarginatis — սպիտակ երիզով տերևներ:

F. japonica var. moseri — խիտ, գետնին մոտ բույս:

Բույսի խնամքը

Ֆատսիան սիրում է լուսավորություն, բայց ոչ  արևոտ  տեղ, դյուրին է տանում  թեթև ստվերը:  Չալպտուրիկները  լույս են սիրում, բայց ոչ արև, միագույն տեսակները  ստվերը  ավելի հեշտ են տանում:

Աճեցման համար հարմար է  արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ  տեղադրելը:  Հարավային  պատուհաների մոտ հարկավոր է  պաշտպանել արևի ճառագայթներից:

Հյուսիսային կողմում   ավելի լավ է աճեցնել  կանաչ տերևներով տեսակները:  Ֆատսիան հաջողությամբ կարելի աճեցնել  արհեստական լուսավորության  տակ:

Ամառը բույսը կարելի տանել մաքուր օդի,մի պայմանով, որ նա պաշտպանված լինի արև ուղիղ ճառագայթներից:

Գարուն-ամառ  ժամանակահատվածում  ֆատսիայի համար օդի օպտիմալ  ջերմաստճանը 18-22°C:  Ձմռանը ֆատսիան կարող է հանգիս մնալ տան ջերմաստիճանում, բայց լուսավոր սենյակում: Ավելի լավ է  լուսավոր  և զով պայմաններում`10°C, հնարավորության դեպքում ոչ բարձր 15°C:

Ֆատսիան ջրում են  փափուկ ջրով  այն ժամանակ, երբ  հողի վերին շերտի չորանացել է: Ամռանը առատ, իսկ աշնանը ջրելը կրճատում են:

Բույսի ջրելուն հատուկ ուշադրություն պետք է դարձնել` մի կողմից չի կարելի ջրի ավելցուկ թողնել, մյուս կողմից ` հողը  շատ չորացնել:  Եթե թեկուզ մի անգամ ջրելը ուշացնեք , բուսի տերևները կթոշնեն  և դժվար կլինի նրան ետ բերել իր նախկին տեսքին:

Մեծ տերևները անհրաժեշտ է  պարբերաբար ցողել  և  խոնավ շորով  մաքրել :  Ամռանը բույսը կարելի  լողացնել գոլ ցնցուղով:   Ձմռանը ցողելը կրճատում են:

Գարնանից   աշուն  ֆատսիային  հանքային կամ օրգանական պարարտանյութեր են  տալիս ամեն շաբաթ:

Բույսը բավականին հեշտ է տանում ձևավոր էտումը:  Ձևավորելու համար երիտասարդ բույսի դեպքում  անհրաժեշտ է  կտրտել ծայրի ճյուղերը:

Ֆատսխեդերա Լիցեն պահանջում է մշտական էտում  և ձևավորում:  Ֆատսիան տեղափոխում են 2-3 տարին մեկ անգամ `գարնանը կամ ամռան սկզբին : Նոր թաղարը հնից  մի փոքր մեծ պետք է լինի:  Արմատակալած ճուտերի հաշվին  կարող է ձևավորվել մի քանի  երիտասարդ ցողուն:

Ֆատսիան շատ հեշտ է բազմանում  վերգետնյա  արմատների  և  ծայրի  ճյուղերի միջոցով:  Հնարավոր է նաև սերմերով բազմացում:

Սածիլավորում են   վերին ճյուղերի  ծայրերի միջոցով, սովորաբար գարնանը:  Նա բավականին արագ է արմատակալում  տորֆի և ավազի խոնավ խառնուրդում 22-26°C ջերմաստիճանին: Սածիլները  (նրանք պետք  է ունենան  մի քանի  աչքեր `աճի համար) ծածկում են ապակյա բանկայով կամ  պոլիէթիլային  թաղանթով: Արմատակալումից հետո սածիլները տեղափոխում են հողի խառնուրդի մեջ:

Ֆատսիայի հիվանդություններն ու վնասատուները

Ֆատսիան կարող է  հիվանդանալ ալրացողի որդով, կարմիր ոստայնատզով, սպիտակաթևիկով, ուտիճով  և  գորշ փտախտով:

Սպիտակաթևիկը և  ուտիճը մաքրում են օճառաջրով  և  ակտելիկով: Ալրացող որդը ` տնտեսական օճառաջրով  կամ կարբոֆոքսով:  Կարմիր ոստայնատիզը`   ակտելիկի  խառնուրդով (0,15%):  Գորշ փտախտը` բուսի մեխանիկական մշակմամբ, խոնավությունը իջեցնելով:

Օգտագործումը

Բույսը լայնորեն օգտագործվում է  պատերի, սյուների, ցուցափեղկերի  դեկորացիայի համար, իսկ թաղարների մեջ  և կտրտած ճյուղերը  օգտագործում են զամբյուղներ ձևավորելու համար: Ֆատսիան արագ է աճում  և 1,5-2 տարում  կարող է հասնել 1 մետրի: Գեղեցիկ պսակ ձևավորվում է միայն բույսի ազատ աճելու ժամանակ:

Բացի իր դեկորատիվ գործառույթներից, ֆատսիան  բարելավում է սենյակի մթնոլորտը: Նա կարողանում է վերհսկել բացասական էներգետիկան և թեթևացնում է խրոնիկ հիվանդությունների ընթացքը:

 

Դիտվել է 4594 անգամ:
Print Friendly

Leave a Reply