Ջոն Տրավոլտան առաջին անգամ ցուցմունք է տվել իր որդու մահվան վերաբերյալ

Օրվա լուր | | September 25, 2009 17:35

Ջոն Տրավոլտան կնոջ հետ դատարանից դուրս գալիսՀոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան չորեքշաբթի օրն առաջին անգամ խոսել է իր որդու մահվան մանրամասների մասին, որոնք մինչ այդ հայտնի չէին: Նա դատարանում ցուցմունք է տվել Բահամյան կղզիների նախկին սենատոր Տարինո Լայթբուրնինի դեմ, ով Տրավոլտայի որդու մահվան լուրը թաքցնելու համար պահանջել է իրենից 25 մլն դոլար:

Դեպքը պատահել էր հունվարի 2-ին. 16-ամյա Ջեթ Տրավոլտային գտել էին անգիտակից վիճակում տանը՝ դայակի հսկողությամբ: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել էր:

Այդ ժամանակ ընտանիքը գտնվում էր Բահամյան կղզիների տանը, որտեղ անցկացնում էր Ծննդյան տոները:

Տրավոլտան սկզբում որոշել է երեխային օդանավով տեղափոխել Ուեստ Փալմ Բիչ, սակայն օդանավակայանի աշխատողը պահանջել է մի փաստաթուղթ, որը կազատի օդակայանին պատասխանատվությունից: Մինչ Տրավոլտան ընկել է փաստաթղթի ձևակերպման ետևից, երեխայի վիճակն էլ ավելի է վատացել.  հայրը մեքենայով որդուն հասցրել է մոտակա հիվանդանոց, որտեղ պարզվել է՝ երեխան այլևս ողջ չէ

Տրավոլտան դատի է տվել ոչ միայն Բահամյան կղզիների նախկին սենատորին , այլև օդակայանի աշխատակցին: Տրավոլտան կտա այլ ցուցմունքներ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply