Հետազոտություն. քիչ քնող մարդիկ արագ դառնում են վիրուսակիր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 12:38

sleep-learningՊիտսբուրգի համալսարանի մասնագետների կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քնի պակասի պատճառով մարդիկ ավելի արագ են վարակվում վիրուսներով: Պատճառն այն է, որ քնից  կախված է մարդու օրգանիզմի դիմադրողականությունը:

Մասնագետները 2 շաբաթ հետազոտել են 21-55 տարեկան 153 տղամարդկանց ու կանանց` հետևելով նրանց քնի տևողությանն ու «որակին»: Այնուհետև` 5 օրվա ընթացքում, հետազոտվողներին փորձարկել են` նրանց մոտ տարածելով հարբուխային վիրուսներ:

Նրանք, ովքեր նախորդ երկու շաբաթների ընթացքում քնել էին օրական 7 ժամից պակաս, 3 անգամ ավելի խոցելի են եղել մյուսներից ու վարակվել են վիրուսով: Միջինում օրական 8 ժամ քնած հետազոտվողների օրգանիզմներն ավելի բարձր դիմադրողականություն են ցուցաբերել վիրուսների դեմ:

Քունն ու դիմադրողականությունը սերտորեն կապված են.ավելի երկար քնողների արյունն արտադրում է վիրուսների դեմ պայքարող սպիտակ գնդիկներ:

300px-newborn_sleepՄաքս Փլենքի համալսարանի էվոլյուցիոն Անթրոպոլոգիայի բաժնի աշխատակիցները, որոնք իրականացրել են հետազոտությունը, ապացուցել են, որ կաթնասունները, այդ թվում՝մարդը, էվոլյուցիայի ընթացքում աստիճանաբար երկարացնելով քնի տևողությունը, զարգացրել ու ամրացրել են իրենց իմունային համակարգը:

Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ Ջոն Մեյերն ասում է, որ իր հիվանդներից մեկը խրոնիկ անքնությամբ է տառապում: «Նրա ամենաերկար քունը 5 ժամն է, իսկ միջինը` 3-ից էլ քիչ. հենց նրա կողքով որևէ վիրուս է անցնում, վարակվում է և տառապում  սթրեսներից»,-պատմում է Մեյերը:


Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply