Ստեղծվել է Իրավաբանների համահայկական ընկերակցություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 21, 2009 17:23

Ձախից՝ Գագիկ Հարությունյան, մեջտեղում՝ Հրանուշ Հակոբյան, աջից՝ Գևորգ Դանիելյան

Սեպտեմբերի 19-20-ը Սփյուռքի նախարարության կազմակերպած հայ իրավաբանների առաջին համայկական համաժողովը եզրափակվեց Իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծմամբ:

Կարեւորելով աշխարհասփյուռ հայ իրավաբանների մասնակցությունը՝ ԼՂՀ հարցի կարգավորման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետություններում իրավական օգնության, Սփյուռքում հայ ժողովրդի սեփականության, պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանության հարցերում՝ որոշվել է հիմնել այս ընկերակցությունը:

Սփյուռքի նախարարության դիտարկմամբ՝ ներկայացված զեկուցումերը և քննարկումները հաստատել էն ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցության անհրաժեշտությունը:

Ընկերակցությունը, որը բաց է բոլոր հայ իրավաբանների համար, կոչ է արել բոլոր հայ համայնքներին, որտեղ չկան հայ իրավաբանների միություններ կամ հանձնախմբեր, առաջիկայում ստեղծել նման կառույցներ:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply