Հավաքարարը խանութի դրամարկղից պարբերաբար գումար է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 16:21

Վանաձոր քաղաքի խանութներից մեկի տնօրենը դեկտեմբերի 6-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ խանութի հավաքարարը՝ 51-ամյա Ծաղիկ Պ.-ն, օգտվելով վաճառողների անզգուշությունից, դրամարկղից գողացել է 15.000 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղիկ Պ.-ն խանութի դրամարկղից պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 435.000 դրամ:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply