ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի այցը Բուենոս Այրես

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2011 14:36


Դեկտեմբերի 9-12-ին Արգենտինայի վերընտրված նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բուենոս Այրեսում էր գտնվում  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Դեկտեմբերի 9-ին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնակցել են նաեւ Բուենոս Այրես քաղաքի կառավարության վերընտրված ղեկավար Մաուրիսիո Մակրիի երդմնակալության կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը եւ կարճատեւ զրույց ունեցել նրա հետ:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը մասնակցել են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների երդմնակալության արարողությանը: Աշոտ Հովակիմյանը Արգենտինայի նախագահին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Դեկտեմբերի 11-ին փոխնախարար Աշոտ Հովակիմյանն այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում հանդիպում ունեցել արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը դեկտեմբերի 12-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային հանդիպում է ունեցել դեսպանության անձնակազմի հետ:

 

 

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply