Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի զարգացման 2012թ.ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2011 16:07

Երևանի ավագանին դեկտեմբերի 9–ին գումարված արտահերթ նիստում  միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու մասին որոշման նախագծերը։

Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամդրելու և օտարման 2012թ. ծրագրին։

Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման և շահագործմա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթևեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Որպես հիմնավորում նշվել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով պայմանավորված` Երևան քաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտով ազգաբնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրվել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն: Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա Երևան կներկրվի 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը՝ թվով 66 ավտոբուս, արդեն առաջիկա օրերին կլինի Երևանում։ Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը նշել է , որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի  պահանջով, համաձայն որի աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր

գանձույթ է։ Քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի վարձավճարների գանձման գործընթացի կանոնակարգմանը և ընդգծել, որ որոշման ընդունումով բնակչության համար ֆինանսական որևէ լրացուցիչ բեռ չի առաջանում։  Երևանի քաղաքային համայնքում 2012 թվականին աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետևյալ դրույքաչափերը.

1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝

ամսական 200 ՀՀ դրամ,

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ

խորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ,

2. Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր

աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012

թվականի դրույքաչափը սահմանել 500 դրամ։

Օրակարգի մյուս հարցերով ավագանին հավանություն է տվել «Երևան քաղաքի պատմության թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև «Մհեր Մկրտչյանի անվան արտիստականթատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերին։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի զարգացման 2012թ. ծրագիրը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply