Նախագահի և կուսակցությունների ղեկավարների՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումը շարունակվեց փակ դռների ետևում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 15:13

n«Եթե մենք երբևէ կարգավորելու ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա բացի Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքից, անհրաժեշտ է մեր հասարակությունների մասնակցությունը: Առանց դրա անհնար է այս խնդիրը լուծել»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ «ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» թեմայով խորհրդակցության ժամանակ:

Նախագահի խոսքերով` ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության եւ նախաստորագրված արձանագրոթյունների հրապարակումից հետո սկսվել է մի գործընթաց, որն իսկապես դրական է ու կարեւոր:

Սարգսյանն ասում է, որ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով եւ նախաձեռնելով ողջ գործընթացը` նպատակ է ունեցել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար և ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, իրականում, բավարար ուժ ունի՝ «առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու»:

«Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն,- ասել է Սարգսյանը,- Մենք շատ խնդիրներ ունենք՝ լուծելու ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական»:

Սարգսյանի ելույթից հետո քննարկումն այժմ շարունակվում է փակ դռների ետեւում:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply