Երևանի քաղաքպետն այցելել է ուսանողական մրցույթ-ցուցհանդես

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2011 15:48

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Նկարիչների միությունում տեղի ունեցած գեղանկարիչ և քանդակագործ ուսանողների մրցույթ-ցուցահանդես:

Քաղաքապետը շրջել է ցուցասրահում և ծանոթացել երիտասարդների գեղանկարիչների աշխատանքներին: Հայանտանի հանրապետական կուսակցության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կազմակերպած ուսանողական ցուցահանդեսին մասնակցել են բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների մասնակից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և կերամիկայի բաժիններում ուսանող երիտասարդ ստեղծագործողներ:

Մրցույթ-ցուցադրությունն ավարտվել է բուհի մոդելավորող ուսանողների ստեղծած հագուստների ցուցադրությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply