Ցուցահանդես-տոնավաճառ` Երևանի քաղաքապետարանում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2011 15:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։

Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված  ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:

Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռաքործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է: Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել , որ այն հիրավի կարդարացնի իր նպատակը՝ նպաստելով երկրի հասարակական և տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը։

Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի»  նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:

Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply