Կանանց իրավունքների կենտրոնը Հյուսիսային պողոտայում կկազմակերպի ֆլեշմոբ-ակցիա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | November 28, 2011 18:43

Կանանց իրավունքների կենտրոնը ս. թ.-ի նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպում է բացօթյա մի ֆլեշմոբ-ակցիա “Լուռ վկաներ” խորագրով: Ակցիայի ընթացքում սպիտակ զգեստներով և սպիտակ դիմակներով կանայք` հանդիսանալով բռնության լուռ վկաներ կքայլեն  Հյուսիսային պողոտայով (Աբովյան փողոցի կողմից), իսկ այնուհետև կկազմեն “Ոչ  բռնությանը” բառը:

Ակցիան նպատակ ունի իրազեկել հանրությանը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և ինքնին ուղերձ է բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են բռնության ու շարունակում են լռել: Այս ակցիան կոչ է անում նման կանանց լինել ավելի իրազեկ իրենց իրավունքների վերաբերյալ, բարձրաձայնել և դուրս գալ բռնության շրջափուլից:

Կենտրոնը  “Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության”քարոզարշավի շրջանակներում կկազմակերպի ևս երկու շատ կարևոր միջոցառում` ընտանեկան բռնության վերաբերյալ ֆիլմի շնորհանդես, որը տեղի կունենա սույն թ.-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում և լուսանկարների ցուցահանդես”Երջանիկ ընտանիք” խորագրով, որը կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում, սույն թ.-ի դեկտեմբերի 8-ից 9-ը:

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply