ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կարճատև այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 25, 2011 21:21

2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կարճատև այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հետ:  Հանդիպմանը մասնակցել  են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի երկրորդ կեսին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի օրակարգերին վերաբերող մանրամասներ:

Կողմերն անդրադարձել են նաև 2012թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ համատեղ համալիր զորավարժության անցկացմանն առնչվող հարցերին, քննարկել են ՀԱՊԿ նոր աշխատանքային մարմնի` ռազմական կոմիտեի ստեղծման ուղղությամբ ընթացող կազմակերպչական ու իրավական, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր:

 

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply