Վարչապետը ծանոթացել է վերանորոգումից հետո Մաշտոցի անձնագրային բաժանմունքում ստեղծված պայմաններին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 13:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերանորոգումից հետո այստեղ ստեղծված պայմաններին և բաժանմունքի գործունեությանը:

Քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար բաժանմունքը համալրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային տերմինալով և համակարգչային տեխնիկայով: Նախկինում այստեղ անձնագրավարները գործառություներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների: Ներկայում բաժանմունք դիմած քաղաքացիներն սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների՝ ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանունքում աշխատանքները կազմակերպվել են ապակեպատ աշխատանքային խցիկներով՝ քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման որակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

Բաժանումքի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է 59 մլն 642 հազար դրամ:

Այս տարի արդեն իսկ վերակառուցվել են Նոր Նորքի և Աշտարակի անձնագրային բաժանմունքները, իսկ մինչև 2011 թվականի դեկտեմբերը կավարտվեն Ավանի անձնագրային ծառայության կապիտալ վերանորոգման աշխատանքները:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply