Վարչապետն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռաուլ դե Լյուցենբերգերին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 18:08

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ է դեսպանի ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: «Այսօր այդ ճանապարհին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել: Ձեր խորհուրդները, առաջարկությունները և դիտարկումները մշտապես օգտակար են եղել մեզ համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն հայտնելով իր պաշտոնավորման ընթացքում մեր երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքից՝ նշել է, որ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը: Ռաուլ դե Լյուցենբերգերը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս համագործակցելու հայաստանյան իր գործընկերների հետ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու նպատակով:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply