Այվազյանի հայցն ընդդեմ Դեմոյանի կհանգուցալուծվի դեկտեմբերի 2-ին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 18, 2011 19:37

Այսօր  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանը դատարանում շարունակվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատական նիստը:

Ուսումնասիրվեցին դատաքննութան ներկայացված տեսաերիզներ ու այլ նյութեր:

Դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլի 30-ին Արմեն Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:

 

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply