Քլորոֆիտում

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 15, 2011 14:11

Մինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների ,իսկ մյուսները  ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը  `Հարավային Ամերիկան է:

Քլորոֆիտումը  ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:

Խնամքը

Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը  18°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:

Լուսավորությունը` Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:

Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր:

Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:

Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ  տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող համակարգի  մոտ:

Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում  թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով  նրա համար պատրաստում են ընդարձակ աման:

Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները:


Դիտվել է 2508 անգամ:
Print Friendly

Leave a Reply