Սարգսյանն ու Էրդողանը սեպտեմբերի 21-ին չեն հանդիպելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2009 18:07

prm_am_62586Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքել է  թուրքական «Սաբահ» թերթի տարածած տեղեկատվությունը, թե սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության շրջանակում հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Թուրքական թերթը գրել էր, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների արտգործնախարարները:

«ՀՀ նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիտվել է 2007 անգամ:
Print Friendly

Leave a Reply