Պետական գնումներն այսուհետ կիրականացվեն էլեկտրոնային համակարգի միջոցով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2011 14:43

 

Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց պետական գնումների նոր` էլեկրոնային համակարգը: Այս համակարգով ցանկացած գործարար Հայաստանից և աշխարհից կարող է օնլայն տեղեկանալ պետական գնումների մասին , ձեռք բերել իրեն հետաքրքրող մանրամասն տեղեկատվություն, հետևել պետական գնումների ընթացակարգին, պահանջվող չափորոշիչներին:

“Մենք ունենալու ենք նոր համակարգ, որը կլինի մեր օրենքին համապատասխան, ամբողջովին ապահովելու է մրցակցության հնարավորության բոլոր նորմերը և, միևնույն ժամանակ, դա թույլ է տալիս անել առավելագույնս անաչառ: Համակարգը եվրոպական է: Բնականաբար արտացոլում է մեր երկրի առանձնահատկությունները, բայց, միևնույն ժամանակ, ընդհանուր դրույթներով կիրառվում է Եվրոպայի երկրներում ևս”,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հաշվի առնելով, որ կառավարությունը նպատակ ունի անցնելու պետական համակարգի կենտրոնական կառավարման` այս համակարգը էապես կնվազեցնի թղթատարությունը, տնտեսվարող սուբյեկտների անմիջական կապը պետական մարմինների և գնումների աջակցման կենտրոնի հետ: Այս համակարգը միևնույն տեղեկությունները կտրամադրի բոլոր ցանկացողներին, և որև մեկը անուշադրության չի մատնվի: Այս համակարգի ներդրմամբ կառավարությունը մտադրություն ունի նվազեցնել պետական գնումների ոլորտում հովանավորչության և կոռուպցիոն ռիսկերը:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply