Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացվելու է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 19:08

mar_7459-11Ռուցաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի կարևորվել է այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՊՀ երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի հանդիպման ժամանակ:

Պաշտոնյաները հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բարձր հովանու ներքո իրականացվող Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում:

«Ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր,- ասել է Սարգսյանը,- նաև քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:

Խոսվել է նաև Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի գործունեության, համատեղ կրթական, մշակութային ծրագրերի իրականացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության նոր հնարավորությունների մասին:

Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տվել հումանիտար ոլորտում գործակցությանը և ընդգծել, որ այն նպաստում է երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը:

Դիտվել է 2187 անգամ:
Print Friendly

Leave a Reply