Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայի` Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելու որոշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 13:47

d2c5e30de7c9bacda9baa618d26aadd1Վրաստանի արտգործնախարարությունը դատապարտում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի`Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելը` այդ գործողությունը որակելով որպես «խիստ անբարյացակամ»:

«Միջազգային իրավունքի և սկզբունքների նորմերի նման խախտումը հակարդյունավետ կլինի Վենեսուելայի համար»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ: «Մենք վստահ ենք, որ Վենեսուելայի բռնապետի այդ որոշման արդյունքում տեղի կունենա այն պետությունների հետագա համախմբում, որոնք հարգում են միջազգային իրավունքը` Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերմամբ»,- նշվում է փաստաթղթում:

Վրաստանի արգործնախարարությունը գտնում է, որ Վենեսուելայի նախագահն այդ  որոշումն ընդունել է «մի քանի հարյուր միլիոն դոլար վարկի և մեծ քանակությամբ զենքի դիմաց, որոնք այսօր Ռուսաստանի իշխանությունները խոստացել են նրան»:

Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ նշվում է, որ Չավեսի որոշումը կլուծարվի այն բանից անմիջապես հետո, երբ Վենեսուելայի բնակչությունն արդար և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում կընտրի պետության նոր ղեկավար:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply