Կարտոֆիլի բարձր գնի պատճառը թանկ սերմացուն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 10:45

2010թ Հայաստանում արտադրվել է շուրջ 480 հազար տոննա կարտաֆիլ, այս տարի՝ 10%-ով ավելի։ Սակայն գինը շարունակում է մնալ բարձր։ Թեմային է անդրադարձել «ԱՐ» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։

Գյուղատնտեսների հավաստմամբ՝ կարտոֆիլի բարձր գնի պատճառը թանկ սերմացուն է։ «Եթե պիտի սերմացուն հիմա առնենք 250 դրամով, հետո ծախենք 70-80 դրամով, իհարկե, ձեռ չի տալիս»,- նշել են գյուղատնտեսները։Պաշտոնյաները վստահեցրել են, որ սերմացուն թանկ չէ։

«Բայց ո՞ր մթերքի գինն է նվազել շուկայում, որ կարտոֆիլի գնի մասին ենք խոսում,- նշել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։- Մեր քաղաքականությունը պիտի լինի համախառն բերքի կայուն՝ ըստ տարիների, արտադրության ծավալների ապահովում, որի արդյունքում գները կմնան կայուն»։

Գյուղացիներն ասել են, որ սերմերի շուկան բոլորովին չի վերահսկվում. սերմացուն ոչ միայն թանկ է, այլև՝ անորակ։ Հաճախ այն, ինչ վաճառում են, իբրև, օրինակ, առաջին դասի հոլանդական սերմացու, անհայտ ծագման կարտոֆիլ է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա իսկապես նշված որակի սերմացու է։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը կարտոֆիլի հարցում ինքնաբավ է և նույնիսկ արտահանում է։ Սակայն լրագրողը նկատել է, որ լուրջ ծավալների մասին խոսել դեռ վաղ է։

Աշխարհում աճող պահանջարկ վայելող կարտոֆիլի չիպսերի հումքի՝ կարտիֆիլի փոշու արտադրող երկիր դառնալու բոլոր նախադրյալներն ունենալով` Հայաստանը կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացնելու անհրաժեշտությունը, կարծես, չի նկատում։

Tert.am

 

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply