Եվրոպացիներն ու ամերիկացիներն անհանգստացած են ՌԴ-ի` հարևանների նկատմամբ քաղաքականությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 13:14

marshal_planԵվրոպացիների 70 տոկոսը պաշտպանում է Եվրամիության քաղաքականությունը, որն աջակցում է «նոր ժողովրդավարությունների», ինչպես, օրինակ, Ուկրաինայի և Վրաստանի անվտանգության համակարգին. այդ մասին վկայում են ամենամյա անդրատլանտյան հարցման արդյունքները, որն անցկացրել է գերմանական Մարշալի հիմնադրամը:

Ըստ հարցման տվյալների` եվրոպացիների մեծամասնությունն անհանգստացած է հետխորհրդային տարածքում հարևանների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունից:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հարցմանը մասնակցած ամերիկացիների 68 տոկոսը պաշտպանում է համանման մոտեցումը ԱՄՆ-ի վարչակազմի կողմից:

Հարցումն ընթացիկ տարվա հունիս-հուլիսին անցկացվել է ԱՄՆ-ում և Եվրոպայի 12 երկրներում: Յուրաքանչյուր երկրում հարցմանը մասնակցել է 1 000 մարդ:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply