Մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի դիպլոմով

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2011 18:55

Մոտոսպորտի զարգացման ու մասսայականացման, առողջ ապրելակերպի գաղափարի տարածման գործում ունեցախ մեծ ավանդի, ինչպես նաև մարզաձևում ունեցած ձեռքբերումների համար սթանթռայդինգի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի դիպլոմով և Երևան քաղաքի զինանշան հուշանվերով: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից շնորհավորելով լեգենդար մարզիկին`քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը նշել է, որ մարզիկի այցն ու ելույթը Երևանում անշուշտ կնպաստեն աշխարհի ամենատպավորիչ ու հետաքրքիր սպորտաձևերից մեկի` սթանթռայդինգի նկատմամբ հետաքրքրության աճին ու ընդհանրապես մոտոսպորտի զարգացմանը:

Նշենք , որ լեգենդար մարզիկը մայրաքաղաքի Շահումյանի անվան հրապարակում ցուցադրական ելույթ է ունեցել`  ներկայացնելով մոտոցիկլետի վարման իր աննախադեպ տեխնիկան ու բազմաթիվ այլ հնարքներ:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply