Հայաստանում քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունները լիովին բուժելի են, և արտասահման մեկնելու կարիք չկա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 19:04

earnosethroatՀայաստանում երեխաների լսողությունը վերականգնվում է խխունջային փոխպատվաստման միջոցով: Իսկ խլություն, ծանրալսություն, տեսողական ամենատարբեր խնդիրներ ունեցող անձանց համար վիրահատության միջոցով տեղադրվում են բուժսարքավորումներ, որոնց տեսքը գրեթե անտեսանելի է:
Սեպտեմբերի 4-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել էր Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների առաջին միջազգային գիտաժողովը` նվիրված Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի 70-ամյակին:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, գիտաժողովին ներկա են եղել արտերկրյա գործընկերներ Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Վրաստանից և Ավստրիայից:

Քննարկման արդյունքում մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությանն առնչվող զանազան հիվանդությունները բուժելի են, և կարիք չկա առողջական տարբեր հարցեր կարգավորելու համար մեկնել արտասահման. տեղական բժիկների` վերջին տարիների մասնագիտական ձեռքբերումները գնահատելի են ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Դիտվել է 2191 անգամ:
Print Friendly

Leave a Reply