Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2011 18:46

Սեպտեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատի Եկատերինենսկի սրահում կայացավ ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզերի կառավարությունների պաշտոնյաներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, ՌԴ եւ ՀՀ բարձրաստիճան սպաներ, հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուրցիչներ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ներկայացրել է Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները:

Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Ռոման Ֆիլիմոնովը հյուրերին է փոխանցել Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի եւ Սանկտ-Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում ՌԴ ՆԳՆ պետ գեներալ Մ. Սուխոդոլսկու շնորհավորական ուղերձները:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ մշակույթի, Սփյուռքի եւ Կրթության ոսկե մեդալներով  պարգեւատրվեցին Սանկտ-Պետերբուրգի ռուս գիտնականներ Ա.Վ. Լիխոմանովը եւ Ե.Ի.Զելենեւը, հայ համայնքի բարերարներ  Ա.Պ.Կարապետյանը եւ  Ա. Թափալցյանը, պատվոգրերով` Ս.Ի.Սահակյանը եւ Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը:

 

 

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply