Բակո Սահակյանն այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2011 16:44

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան եւ մասնակցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:

Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նախագահ Սահակյանին է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը եւ պատվավոր դոկտորի վկայականը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ իր խոսքում Սահակյանն  անդրադարձել է ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ Արցախի բուհերի եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջեւ կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից բարձրացված հարցերին:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply