Հայտնի են մայրաքաղաքի լավագույն եւ վատագույն տարածքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 15:56

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը որոշել է մայրաքաղաքի բարեկարգ եւ անբարեկարգ տարածքների’ նախապես հայտարարված մրցույթների հաղթողներին: Վերջիններիս պարգեւատրման արարողության ժամանակ այսօր քաղաքապետը նշեց, որ պետք է կարողանալ մեր քաղաքին, հարեւանին, ընկերներին արժանավայել վերաբերվել, յուրաքանչյուր ակտիվ դիրքորոշում ունեցող մարդու իր գնահատականը ճիշտ տալ, որովհետեւ շատ մարդիկ դրա անհրաժեշտությունն ու կարիքը զգում են:

«Ցանկանում եմ, որ Ձեր մեջ չմարի քաղաքի վերակառուցմանն ակտիվ մասնակցելու ցանկությունը»,- նշեց քաղաքապետը:

Հայտարարվեցին լավագույն այգին, սրճարանը, շուկան, ռեստորանը, խանութը, գրասենյակը եւ այլն: «Լավագույն վարձակալած այգի» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց Էրեբունի վարչական շրջանի Լիոնի այգին, 2-րդը’ Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի պուրակը: Վարձակալած այգիներից վատագույնը ճանաչվեցին Օղակաձեւ այգու 4-րդ ու 5-րդ հատվածները:

Լավագույն «Բակային տարածք»-ն Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասինն է, 2-րդ տեղում Քանաքեռ-Զեյթունի շրջանի Դավիթ Անհաղթի 5 հասցեի բակային տարածքը, «Բարեկարգված տարածք»-ը’ Շենգավիթ վարչական շրջանի Grand Candy-ն, 2-րդը’ «Հրազդան» հյուրանոցը: Լավագույն սրճարանն է «Կարապ»-ը, 2-րդը’ «Կարապի լիճ»-ը: Հայտարարված մրցույթում լավագույն գրասենյակ է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի «Բուլղարիայի հայերի միության ներկայացուցչությունը»: Լավագույն շուկան Կենտրոն վարչական շրջանի թիվ 2 շուկան է:

Արմենպրես

 

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply