Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-երի միջեւ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2011 12:30

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարությունների միջեւ տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաեւ Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ:

 

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply