Աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում են Հայաստանի երեք բռնցքամարտիկներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2009 12:52

Միլանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Նաիմ Տերմինջուին (15:11), իսկ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ)՝ լիտվացի Գիտիս Վայտկուսին (12:3):

Այս բռնցքամարտիկներից բացի, մեր հավաքականի անդամներից պայքարը շարունակում է նաև Հովհաննես Դանիելյանը (48 կգ), ով այսօր կմրցի հարավաֆրիկացի Լեբոգանգ Պիլեյնոյի հետ: Ցավոք, Գառնիկ Հարությունյանը պարտվեց սիրիացի Վեսամ Սալամանին (14:16) և դուրս մնաց պայքարից: Ի դեպ, մեր բռնցքամարտիկը հանդիպման ավարտից 1,5 րոպե առաջ հաղթում էր 13:10 հաշվով, սակայն նա չկարողացավ պահպանել առավելությունը:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply