Խաչատուր Սուքիասյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 5, 2009 14:16

Խաչատուր ՍուքիասյանՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեջ մեղադրվող  ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:

Հաշվի առնելով, որ 2008 թ. մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը  2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սուքիասյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել:

Սեպտեմբերի 2-ին հետախուզման մեջ գտնվող պատգամավոր  Սուքիասյանը կեսօրից հետո կամավոր հանձնվել էր իրավապահ մարմիններին• Սուքիասյանը հետախուզման մեջ էր գտնվում 2008-ի մարտից և մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը և մեղադրանք էր առաջադրվել 225–րդ հոդվածի 1–ին մասով:

Դիտվել է 2075 անգամ:
Print Friendly

Leave a Reply