Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցություն.«ՀՀ-ում ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 15:19

d5b6d5a1d5add5a1d5a3d5a1d5b0Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը ներկայացուցիչները կարծում են, որ մեր երկրի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է և պատրաստակամություն են հայտնել` շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին:

Այսօր կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով Երևանում գտնվող պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին` նշելով, որ այս միջոցառման անցկացումը Երեւանում լավ առիթ է ընտրական համակարգի խնդիրների քննարկման և դրական ընտրական փորձի փոխանակման համար:

«Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- ասել է Սերժ Սարգսյանը` այդ գործում կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը:  Սարգսյանի խոսքով` խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply