Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին կորուստները` աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2009 12:41

Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վերելքով հանդես եկավ և առաջին հաղթանակը տարավ Ազատ Հովհաննիսյանը:
57 կգ քաշային երիտասարդ մարզիկն առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցիչ Հեկտեր Մանզանիլայի նկատմամբ: Ընդ որում, մեր մարզիկի մրցակիցն ավելի փորձառու էր. նա կրում է Հարավային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը: Սակայն Ազատը տպավորիչ հաղթեց 24:7 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

Ցավոք, Եվրոպայի չեմպիոն Ցոլակ Անանիկյանը (81 կգ) պարտվեց սլովակ Սանդրո Դիռնֆելդին` 10:11: Հանդիսական դարձավ նաև 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը. նա 4:10 հաշվով զիջեց ալբանացի Ետմեր Կուչիին:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply