Օրհան Փամուքը դարձյալ կկանգնի դատարանի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 18:51

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը փոխել է 3 տարի առաջ ընդունված որոշումը`  Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ: Թուրք այլախոհ մտավորականին կրկին սպառնում է այդ երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: 2005-ին շվեյցարական «Սագես Անցայգեր» պարբերականին տված հարցազրույցում Փամուքը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը, ասել էր, որ «Թուրքիայում սպանվել են 30.000 քուրդ եւ մեկ միլիոն հայեր, բայց ոչ ոք չի համարձակվում խոսել այդ մասին»: Հայտարարությունից հետո թուրք ազգայնամոլները դատական հայց էին ներկայացրել` նրան մեղադրելով թուրքական ինքնությունը «վիրավորելու» մեջ: Դատարանը, սակայն, կարճել էր գործը` դատավարության առնչությամբ բարձրացված միջազգային աղմուկի պատճառով:

Աղբյուրը` Հաբերթյուրք

Դիտվել է 1796 անգամ:
Print Friendly

Leave a Reply