Մհեր Ենոքյանը մասնակցում է պատմվածքի մրցույթի

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 29, 2011 19:57

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը երկու պատմվածք է ուղարկել «Ինքնագիր» գրական ակումբի և  «Անտարես» հրատարակչության հայտարարած պատմվածքների մրցույթներին:

Ենոքյանը երկրորդ անգամ է մասնակցում «Ինքնագրի» հայտարարած պատմվածքի մրցույթին: Նախորդ տարի նա մասնակցել էր «Իրական պատմություն» պատմվածքով, որը մեծ արձագանք էր գտել ընթերցող հանրության շրջանում:

Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 1996թ.` ընկերոջը սպանելու մեղադրանքով, 2003թ մահապատժի վերացումից հետո` դատապարտվել է ցմահ ազատազրկման, բայց մինչ օրս ընդունում իր մեղքը:

Մի քանի ամիս է, որ Ֆեյսբուքում ակտիվ գործում է «Ազատություն Մհեր Ենոքյանին» խումբը, որը զբաղվում է Ենոքյանի գործի փողհարմամբ:

Մհերը բլոգ է վարում Ռադիովանում և պատասխանում է իրեն ուղղված մեկնաբանություններին: Հրատարակության է պատրաստվում նաև «Ես զրուցում եմ քեզ հետ, ՄԱՐԴ» գիրքը,  որում դատապարտյալը ընդգրկել է բանտում անցկացրած 15 տարիների ընթացքում գրված պատմվածքներ, նամակներ, հոդվածներ:

 

Դիտվել է 1857 անգամ:
Print Friendly

Leave a Reply