Սեզարիա Էվորան համերգ կտա Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 19, 2011 11:19

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում սեպտեմբերի 29-ին կկայանա «Բոկոտն թագուհի» մականունով հայտնի Կանաչ Հրվանդան կղզիների հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորան:

Սպասվող իրադարձությունը գովազդող պաստառները արդեն փակցվել են ամբողջ մայրաքաղաքում:

Լրատվամիջոցների տվյալներով, մորնայի, ֆադուի եւ մոդինիայի հանրաճանաչ կատարողուհու համերգը կանցկացվի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելոում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Այդ օրվանից սկսած` Էվորան երկու անգամ դարձել է Grammy մրցանակ դափնեկիր, երկու անգամ արժանացել է Victoire de la Musique երաժշտական մրցանակին:

Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:

NEWS.am

 

 

 

Դիտվել է 2068 անգամ:
Print Friendly

Leave a Reply