Հայաստանի բռնցքամարտիկները Միլանում հաղթանակով սկսեցին աշխարհի առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2009 16:03

Իտալիայի Միլան քաղաքի մարզապալատի ռինգում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից առաջինը պայքարի ոլորտ ներգրավված 51 կգ քաժային Դերենիկ Գիժլարյանը հաղթեց մրցակցին: Մեր երկրի ներկայացուցիչը դժվարին պայքարում առավելության հասավ ղրղզստանցի Ազատ Ուսենալիևի նկատմամբ: Բավական է միայն այն փաստը, որ մրցամարտում գրանցվեց 11:9 հաշիվը: Գիժլարյանը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին: Նրա մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Միժա Ալոյանն է, ով առաջին հանդիպումում տպավորիչ հաղթել է մրցակցին:
64 կգ քաշային կարգում հանդես եկող Էդվարդ Համբարձումյանը նույնպես առաջին մրցամարտում հաղթեց հակառակորդին: Եվրոպայի չեմպիոնը 15:2 հաշվով վստահորեն առավելության հասավ կոստառիկացի Կիրոս Արայա Ֆրեյսերի նկատմամբ: Էդվարդը սեպտեմբերի 4-ին ուժերն է չափելու թուրք Օնուր Սիպալի հետ:
Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի հավաքականի ևս երեք բռնցքամարտիկներ: 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը կմրցի շվեյցարացի Սիմանգա Շիբայի հետ: Այս մարզիկը հովանավորների միջոցներով է մասնակցում առաջնությանը: Ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը , 75 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply