Թանկյանը երգեց Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 15, 2011 11:17

Օգոստոսի 14–ին կայացավ հանրահայտ System of a Down ռոք խմբի նախկին մենակատար, ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանի մենահամերգը Երևանում։

Թանկյանը Հայաստան էր ժամանել Սիմոնյան կրթական հիմնադրամի հրավերով՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների նորաստեղծ կենտրոնի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակում։

Բացօթյա համերգին երկրպագուների չդադարող վանկարկումների ու ծափահարությունների ուղեկցությամբ Թանկյանը մոտ մեկ ժամ կատարեց իր Elect the Dead դեբյուտային սոլո ալբոմի ստեղծագործությունները։

Սա Սերժ Թանկյանի երկրորդ մենահամերգն էր հայրենիքում։

Tert.am

 

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply