«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում փորձել են թմրադեղ փոխանցել աջարական խաչապուրու միջոցով
Օրվա լուր | Քրիստինե Վարդանյան | September 2, 2009 13:2045-ամյա Արմեն Մ.-ն «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 39-ամյա դատապարտյալ Արթուր Թ.-ին աջարական խաչապուրիների միջոցով փորձել է փոխանցել 6,55 գ կշռով ափիոն տեսակի թմրամիջոց:
Ոստիկանության փոխանցմամբ` փաստի կապակցությամբ ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների ապօրինի պատրաստում, իրացում, ձեռքբերում և փոխադրում). համաձայն այդ հոդվածի` Արմեն Մ.-ին սպասում է 5-10 տարի ազատազրկում: