Հետևողական և կանոնակարգված աշխատանք քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2011 15:20

Մայրաքաղաքի 2011թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին առնչվող  հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերին, քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում լուծում տալ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր խնդիրներին:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու արդյունքում փողոցների վնասված հատվածները: Զեկուցվել է, որ «Երևանջուր» ընկերության կողմից կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է  կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների այլև վթարների հետևանքով վնասված մայթերի  հատվածները, լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Զեկուցվել է, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:

Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Միաժամանակ նշվել է, որ այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով պարբերաբար ջրվում են ջրցան մեքենաներով:

Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել և «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ծրագրերին վերաբերող այլ հարցեր:

 

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply