ԱՄՆ բանակայինը ռազմատեխնիկա է գողացել Իրաքում տեղակայված ռազմաբազայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 18:34

7Ամերիկյան բանակի կապիտան Ալբերտ Ջորջը խոստովանել է, որ մեծ քանակի զինամթերք ու ռազմական տեխնիկա է գողացել Իրաքում ամերիկյան ռազմաբազաներից մեկից և այն շուրջ մեկ մլն դոլարով վաճառել է իրաքցի գործարարներից մեկին: 36-ամյա կապիտանին պետական գույքի գողացման ու յուրացման մեղադրանք է ներկայացվել, և հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: Զինվորականի դատավճիռը կհրապարակվի հունիսի 17-ին: Ընթացիկ տարում ամերիկյան բանակի շուրջ քառասուն զինվորականներ ու քաղաքացիական պաշտոնյաներ ներգրավված են եղել Իրաքում կաշառակերության ու գողության գործերում:

Աղբյուրը` USA Today

Դիտվել է 2038 անգամ:
Print Friendly

Leave a Reply