Հայաստան-Իսրայել` 3,5:0,5

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2011 12:12

Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի  թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 3,5:0,5 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին: Լևոն Արոնյանը հաղթեց Էմիլ Սուտովսկիին, Վլադիմիր Հակոբյանը՝ Եվգենի Պոստնիին, Գաբրիել Սարգսյանը՝ Թամիր Մոբատիին: Սերգեյ Մովսիսյանը ոչ- ոքի ավարտեց պարտիան Միխայել Ռոյցի հետ: Մրցաշարի առաջին տուրից հետո մեկական հաղթանակով 1-2-րդ տեղերը կիսում են Հայաստանի և Ռուսաստանի թիմերը, բայց լրացուցիչ գործակիցներով Հայաստանի թիմը զբաղեցնում է 1-ին տեղը:

Երկրորդ տուրում Հայաստանի շախմատիստները սևերով խաղալու են ԱՄՆ-ի թիմի հետ: Արոնյանի մրցակիցն է Գատա Կամսկին, Մովսիսյանը խաղալու է Ալեքսանդր Գրիշչուկի, Հակոբյանը՝ Յուրի Շուլմանի, իսկ Սարգսյանը՝ Յասեր Սեյրավանի հետ:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply