Երևանի քաղաքապետի հրավերով ս.թ. հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 15, 2011 18:35

Պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական և քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ,  ԶԼՄ ներկայացուցիչներ:Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ: Երևանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր: Պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply