Եռիշխանություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 15, 2011 14:08

Տիգրան Պետրոսյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում  ոչ-ոքի խաղաց չեխ Իրժի Ստոչեկի հետ և միավորների իր պաշարը հասցրեց  7 -ի: Նույնպիսի ցուցանիշ ունեն  ուկրաինացի Գեորգի Տիմոշենկոն և բուլղարացի Ալեքսանդր Դելչևը: 9-րդ տուրում մեր շախմատիստը սև խաղաքարերով կմրցի ուկրաինացի գրոսմայստերի հետ: Կարեն Մովսիսյանը պարտվեց իսպանացի Ալվարո Ռիոբոյին և 10-րդ հորիզոնականից նահանջեց 42-րդը, իսկ ահա, Զավեն Անդրիասյանը, հաղթելով լեհ Յացեկ Ստոպանին, վաստակեց 6,5 միավոր և 21-րդից բարձրացավ 10-րդ հորիզոնական: Ռուսաստանցի Կարինա Համբարձումովան վաստակած 5,5 միավորով 54-րդ տեղում է:

 

Դիտվել է 2124 անգամ:
Print Friendly

Leave a Reply