Դժվար է հրաժարվել ծխելու սովորությունից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2009 13:19

arttobaccogiՀատուկ ծամոններ, դեղամիջոցներ, խմբակային հավաքներ ու ներդրված ջանքեր. ծխելը թողնելու համար այս ամենի միջով անցել է նույնիսկ Օբաման:

Այս ամռանն ԱՄՆ նախագահը, որը նախկինում ակտիվ ծխող է եղել, ստորագրել է նոր կանոնադրություն, որի համաձայն` ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների վարչությունը ստացել է լիազորություն` հետևել ու կանոնակարգել ծխախոտի արտադրությունն ու վաճառքը:

Անցած ամիս Սննդի և դեղամիջոցների վարչությունը բացել է Ծխախոտային արտադրանքների կենտրոն, որը կստիպի հետևել ծխախոտի գովազդի սահմանափակումներին և կմշակի առողջապահական նոր մարտավարություն, որպեսզի կրճատվեն ծխախոտից առաջացած հիվանդությունների և մահացության դեպքերը:

«Այս նոր ծրագիրն ինձ համար չէ. այն ստեղծված է հաջորդ սերնդի երեխաների համար»,-CNN-ի փոխանցմամբ ասել է Օբաման:

«Եթե նույնիսկ մեր նախագահն է մինչ այժմ պայքարում ծխախոտի իր կախվածության դեմ, սա ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ կարող է լինել այդ կախվածությունը»,-ասել է Ծխախոտի հետազոտության կենտրոնի տնօրեն Մայքլ Ֆիորը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնների տվյալներով` ԱՄՆ-ում ծխելու պատճառով տարեկան գրանցվում են ավելի քան 443,000 վաղաժամ մահվան դեպքեր: Իսկ ըստ Քաղցկեղի ամերիկյան միության` քաղցկեղով հիվանդների 30%-ը ծխողներ են:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը թողնելու ամենաարդյունավետ ճանապարհը «հակածխային» դեղերն են, որոնցից հետո չես ցանկանում ծխել: Սա հաստատել է նաև Սննդի և դեղամիջոցների վարչությունը»,-ասել է Ֆիորը:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply