Շախմատիստներն ավարտեցին ուսումնամարզական հավաքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2011 11:22

Չինաստանի Նինբո քաղաքում հուլիսի 16-ին սկսվող աշխարհի թիմային առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք անցկացրեց Դիլիջանում: Թիմը, որի կազմում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և մարզիչ Արշակ Պետրոսյանը, Չինաստան կմեկնի հուլիսի 12-ին:

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply