Կանայք երջանիկ են դառնում 50 տարեկանից հետո

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | July 11, 2011 11:22

Բրիտանական Yours պարբերականը բացահայտել է կանացի երջանկության գաղտնիքը. պարզվել է, որ կանայք իսկապես երջանիկ են դառնում միայն 50-ից հետո: Այդ տարիքում են կանայք ձերբազատվում բարդույթներից ու նախապաշարումներից:

Պարբերականի թղթակիցները հարցումներ են անցկացրել ավելի քան 2000 կանանց շրջանում:  Նրանց կեսից ավելի պատասխանել է, որ իրենց այլևս չի հետաքրքրում շրջապատի կարծիքը, 80%-ը իրեն նույնքան սեսուալ է համարում, որքան 20 տարեկանում, իսկ ճնշող մեծամասնությունը (86%) խոստովանել է, որ 50-ից հետո ինտիմ կյանքն ավելի բազմազան ու ակտիվ է, քան երիտասարդ տարիներին:

Բրիտանացի կանանց  75%-ին  ազատ տատիկ լինելն ավելի  հաճելի է, քան տառապյալ ծնողների դերը: Թառամող գեղեցկությունը անհանգստացրել է միայն հարցվածների քառորդ մասին, իսկ մնացածը  ոչ մի դեպքում պլաստիկ վիրահատության կողմ չէ:

 

 

Դիտվել է 2064 անգամ:
Print Friendly

Leave a Reply