Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան

Պաշտոնական, Օրվա լուր | | July 7, 2011 16:25

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Չեխիայի Հանրապետությունում Հայաս­տանի Հան­րապետու­թյան արտա­կարգ և լիազոր դեսպանի պարտականու­թյուն­ներից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):

 

Կենսագրական տվյալներ

 

Ծնվել է 1967թ. մայիսի 6-ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում:

1984-1991թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992-1995թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության կցորդ, 3-րդ քարտուղար, 2-րդ քարտուղար, բաժնի վարիչ:

1995-1998թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, հյուպատոս:

1998-2000թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

2000-2003թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոս:

2003-2011թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

2010թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2010թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

2011թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

 

 

 


Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply