Վալենտին Փամբուկչյանն առաջին տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2011 12:08

Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաև գրոսմայստերներ  Գեորգիևը (Մակեդոնիա), Չաթալբաշեւը, Գրիգորովը (Բուլղարիա), Ռզաևը (Ադրբեջան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Մրցաշարին մասնակցում են 77 շախմատիստներ:

Դիտվել է 1802 անգամ:
Print Friendly

Leave a Reply